Իրանի նախագահ Հ. Ռուհանին արգելել է փակել հասարակության շրջանում մեծ պահանջարկ ունեցող սոցիալական կայքերը


20:00 , 11 դեկտեմբեր, 2014

Իրանի նախագահ Հ. Ռուհանին արգելել է փակել հասարակության շրջանում մեծ պահանջարկ ունեցող սոցիալական կայքերը: Իսլամական կողմնորոշման և մշակույթի նախարար Ա. Ջեննաթին պաշտպանել է նախագահի հիշյալ որոշումը՝ բերելով հետևյալ օրինակը. «Այդ կայքերը փակելը նույնն է, ինչ մայրուղու վրա երկու կարգազանց վարորդի պատժելու փոխարեն ամբողջ մայրուղին փակենք»: