Խաբեություն է, թե ԵՏՄ-ն տնտեսապես և անվտանգության տեսանկյունից մեզ ձեռնտու է. Արշակ Սադոյան


14:02 , 11 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Հանրային խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ, ասաց, թե միայն թե խոսում են Հայաստանի անվտանգության երաշխիքներից, իրականում ոչ մի անվտանգություն էլ չկա:

«Շատերն ասում են, թե այդ միությունը տնտեսապես և անվտանգության տեսանկյունից մեզ ձեռնտու է, բայց դա խաբեություն է: Հենց միայն դրամի արժեզրկումը դրա ապացույցն է»,-հայտարարեց Արշակ Սադոյանը՝ նշելով, թե Հայաստանն իր խեղճուկրակ վիճակով ընկնում է պարտավորությունների տակ:

«Հասկանո՞ւմ են արդյոք ՀՀ քաղաքացիները, ՀՀԿ-ական պատգամավորները, թե ինչ ահավոր վտանգի տակ ենք ընկնելու, եթե հանկարծ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները հասնեն Հայաստան»,-հարցադրում արեց Սադոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ