Երթին մասնակցելը՝ աշխատանքի մի մաս


13:01 , 11 դեկտեմբեր, 2014

Հետաքրքիր ա՝ մենակ իմ մոտ ա՞ հարց առաջացել, թե ինչու էր երեկվա երթն աշխատանքային ժամին: Սրան գոնե ես տեսնում եմ 2 պատճառ կամ ավելի ճիշտ՝ տվյալ երթին մասնակցելու 2 հնարավոր տարբերակ:

Առաջինը` այդտեղ եկել էին գործազուրկ մարդիկ, սակայն մարդկանց տեսքից դատելով՝ դժվար չէ հասկանալ, որ նրանք միջին խավի ներկայացուցիչներ էին, ովքեր ունեն աշխատանք, և ՀՀ-ի աղքատության ֆոնի վրա նրանց ապահովված մարդիկ կարելի է համարել:
Երկրորդ տարբերակն այն է, որ մարդիկ եկել էին աշխատանքի ուղղակի աշխատավայրի ու աշխատանքի բնույթի փոփոխությամբ:
Այս հանգամանքը փաստում է, որ Եռյակ քաղաքական ուժ, որպես այդպիսին, գոյություն չունի ու ստեղծված է շեղող դերակատարում ունենալու համար: Մարդկանց մասնակցությունն ապահովվում է զարտուղի ու համոզելու, ստիպելու, կարգադրելու ճանապարհներով, և ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այդպես իշխանափոխություն չի լինի անել:

Ուղղակի ծիծաղելի է խորհրդարանում միասնականություն ցուցաբերելու և Նիկոլ Փաշինյանին սատար կանգնելու փոխարեն արվող քայլերի հաջորդականությունը:

Ինչևիցե, սպասենք Եռյակի հաջորդ «ներկայացմանը»: