Կեցցե մինչև ատամները զինված հայկական բանակը


00:50 , 11 դեկտեմբեր, 2014

GMI-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանն աշխարհում 3-րդ ռազմականացված երկիրն է, իսկ Եվրոպայում` 1-ին: 
Եթե հաշվի ենք առնում նաև այն, որ ԼՂՀ ռազմական պոտենցիալը հաշվարկված չէ, այսինքն՝ հայկական բանակը վարկանիշային աղյուսակում ներկայացված է միայն մասամբ, ապա ստացվում է, որ 45.000 ք/կմ հայկական աշխարհագրական տարածքն իսկական վառոդի տակառ է:
Չեմ կարծում, թե սա երջանկանալու ու հպարտանալու մեծ առիթ է, բայց այլ տարբերակ էլ մեզ չեն թողել: Ապագա պատերազմներում պարտվելու իրավունք մեզ տրված չէ, պարտության դեպքում գլոբալացվող աշխարհը պետականություն ունենալու ևս մեկ հնարավորություն մեզ այլևս չի տա...
Այնպես որ, կեցցե մինչև ատամները զինված ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ!!!