Հայրենիք ազատագրած զինվորին, հրամանատարին օրը ցերեկով ահաբեկումն է դառնում նորմ


22:20 , 10 դեկտեմբեր, 2014

Այն, որ ցանկացած քաղաքացու, այդ թվում բանակում խաղաղ պայմաններում ծառայող զինվորի կյանքն ամեն պահի կարող է վտանգված լինել, վաղուց ի վեր արմատավորվել է Հայաստանում: Հիմա էլ հասել ենք նրան, որ հայրենիք ազատագրած զինվորին, հրամանատարին օրը ցերեկով ահաբեկումն է դառնում նորմ: Սա անխտիր բոլորիս պատասխանատվության խնդիրն է, և դրա արմատները գալիս են պատերազմի մասնակիցներից շատերին անիրավորեն բանտերում հալածանքի ենթարկելու հանդեպ մեր վերաբերմունքից, իշխանությունների ու չիշխանությունների հանդեպ վերաբերմունքից: