Պատժամիջոցները ոչ Ռուսաստանին են պետք, ոչ էլ պատժամիջոցներ կիրառող երկրներին


15:54 , 10 դեկտեմբեր, 2014

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների պատճառով Ռուսաստանն ունեցել է մի քանի մլրդ դոլարի կորուստ, Եվրոպան` 40 մլրդ եվրո կորուստ և ևս 50 մլրդ էլ կկորցնի մոտ ապագայում:
Նրա խոսքով պատժամիջոցները ոչ Ռուսաստանին են պետք, ոչ էլ պատժամիջոցներ կիրառող երկրներին: ՌԴ վարչապետը նաև խոստովանել է, որ նավթի գինն ու պատժամիջոցներն իրենց արտացոլումն են գտել ռուբլու փոխարժեքի վրա: