Քաղաքապետն այսօր ընդունել է հարավից ներթափանցած տաք ցիկլոնի պատվիրակությանը


15:12 , 28 փետրվար, 2012

Երեւանի խավարապետ Տարոն Մարգարյանն այսօր ընդունել է հարավից ներթափանցած տաք ցիկլոնի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երեւանում կուտակված ձյան եւ սառույցի հեռաման աշխատանքները: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել տաք ցիկլոնի պատվիրակությանը, հույս հայտնելով, որ առաջիկա ամիսների քաղաքապետարան-տաք ցիկլոն հարաբերությունները էլ ավելի կխորանան, ինչը էապես կօգնի քաղաքապետարանին էլ ավելի հարմարավետ դարձնել Երեւանը երեւանցիների համար: