Յուրահատուկ գողություն Հոլանդիայում


23:45 , 8 դեկտեմբեր, 2014

Անցյալ շաբաթ  յուրահատուկ  գողության միջադեպ է գրանցվել Հոլադիայի գյուղերից մեկում:
Գողերը օրը ցերեկով գողացել են մեկի մեքենան ու հաջորդ օրը վերադարձրել տերերին հետևյալ գրությամբ. «Կներեք, որ ձեր մեքենան տարել ենք, սակայն վերադարձնում ենք՝ հայցելով ձեր ներողամտությունը»... Եվ երկու հատ երեկոյան սեանսի կինոյի տոմսերով...
Հաջորդ օրը, մեքենայի տերերը գնում են երեկոյան սեանսի ֆիլմի դիտման...
Տուն վերադառնալով՝ նրանք տեսնում են արդեն իրենց տունն ամբողջովին թալանված ... 
Հետաքրքիր է, չէ՞ ...