Ինչպես վարունգն աղ դնել


19:20 , 8 դեկտեմբեր, 2014

Ինչպե՞ս կարելի է շատ հեշտ ու արագ համեղ, անուշաբույր ու խրթխրթան վարունգ պատրաստել։ Դրա համար Ձեզ անհրաժեշտ է մեկ կիլոգրամ վարունգ, 1 ճաշի գդալ աղ, 2-3 պճեղ սխտոր, կանաչի, պղպեղ (ըստ ճաշակի), երկու թեյի գդալ գինձ ու մանանեխ։

Պատրաստման եղանակը. պետք է լվանալ վարունգները և կտրատել, մի առանձին կաթսայի մեջ լցնել աղը, համեմունքները, մանրացված սխտորն ու կանաչին։ Այնուհետև անհարժեշտ է վերցնել ապակե կամ պլաստիկ մեկ այլ տարա և սկզբում դնել վարունգի շերտը, հետո համեմունքներինը... Այս գործընթացը հերթականությամբ կրկնել այնքան, մինչև մթերքները սպառվեն։ Տարան փակեք կափարիչով և մի լավ թափահարեք։

Այսպիսով ուտեստը պատրաստ է, մնում է միայն մեկ ժամ սպասել։ Այս ընթացքում կարելի է պատրաստել մի հագեցնող խավարտ, հրավիրել ընկերներին սեղանի շուրջ և վայելել այն։ Բարի ախորժակ։