Վերջին ժամանակներում բավական մեծացել է հասարակական ուշադրությունը «դեկտեմբերի 2» ամսաթվի վրա, որը, ինչպես գիտենք, Հայաստանի խորհրդայնացման, Դաշնակցական կառավարության տապալման և Ալեքսանդրապոլի ամոթալի պայմանագրի օրն է:
Հատկապես խորհրդարանի կողմից Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթը վավերացնելուց հետո հուսահատ տրամադրություններ են նշմարվում, իբրև թե պատմությունը կրկնվում է:
Իհարկե, ոչ ոք չի կարող ժխտել, որ պատմությունը երբեմն կրկնվում է, բայց պատմական շրջապտույտին անվերապահորեն հավատացող ՀՀ քաղաքացիներին պետք է հիշեցնել, որ պատմության մեջ դեկտեմբերի 2-ից բացի եղել է նաև դեկտեմբերի 8, բայց արդեն 1991 թվականին:
Հիշեցնենք, որ 1991 թվականի այս օրը Բելոժևսկ քաղաքում կնքվեց համաձայնագիր ԱՊՀ կազմավորման և ԽՍՀՄ՝ այլևս որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, գոյություն չունենալու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիները պետք է ուշադրություն դարձնեն հատկապես այս ամսաթվի վրա և հիշեն, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս և ընդմիշտ անկախ պետություն է:
Իսկ դեկտեմբերի 2-ը թող մնա միայն զորի բալայանների և թոխմախի մհերների հուշերում և սրտերում:
Եզրափակենք նրանով, որ ԵՏՄ-ն միայն մի քայլ նահանջ է, այլ ոչ թե անկախության կորուստ: