Շարմազանովի խոսքով գազն էժանանալու՞ է, թե՞ չի թանկանալու


05:05 , 8 դեկտեմբեր, 2014

Շարմազանովի խոսքով գազն էժանանալու՞ է, թե՞ չի թանկանալու: Ինչպե՞ս է զգալու սպառողն իր գրպանի վրա, էդպես էլ չհասկացվեց: Եթե Ռուսաստանն իր տարածքում թանկացրեց, ասենք, ճգնաժամից դուրս գալու համար, արդյո՞ք չի թանկանա: Ո՞րն է երաշխիքը: Ոչ մի երաշխիքի մասին դեռ չի խոսվում: Ոչ անվտանգության, ոչ տնտեսական, ոչ արդյունաբերական: Բացառապես մուտք ու ելքի հեշտացումը, ոչ մի երաշխիք չի տրվել՝ որքանով հասկացա: 
Բարի ճանապարհ ԵՏՄ: 
Ես ոչ դեմ եմ, ոչ կողմ, երևի թե ավելի շատ կողմ լինեմ, բայց կուզենայի լսել բարձրաձայն երաշխիքների մասին: Կա՞ն արդյոք դրանք: