Եթե իրոք էդքան չեք սիրում Եվա Ռիվասին, մի սարքեք նրան դոլարի կուրսից կարևոր թեմա


18:20 , 7 դեկտեմբեր, 2014

Ես լիքը անտարբեր եմ Եվա Ռիվասի հանդեպ. ինձ ավելի հետաքրքիր են էն մարդիկ, ովքեր ինչ ասես չեն խոսում նրա մասին: Ախր դուք անում եք էն, ինչին էդ երգչուհին էդքան ձգտում ա՝ լինել քննարկված: Ոնց հասկանում եմ՝ նրա գերնպատակը ամեն ինչից շոու սարքելն ա, որի որակական կողմն անկարևոր ա. կարևորը՝ խոսեն, գովեն, քննադատեն, ասեն «ողբամ քեզ», դե շարունակությունը գիտեք:
Նենց որ եթե իրան իրոք էդքան չեք սիրում, լավություն մի արեք ու մի սարքեք դոլարի կուրսից կարևոր թեմա)))))