Մեր գիտակցության մեջ տեղի ունեցող երկրաշարժերը նույնպես ոչ պակաս աղետ են


11:28 , 7 դեկտեմբեր, 2014

Բարի օր
Մեր գիտակցության մեջ տեղի ունեցող երկրաշարժերը նույնպես ոչ պակաս աղետ են: Աստված հեռու պահի բոլոր տեսակի երկրաշարժերից։
-------------------------------------------------
Երկրաշարժից տասը րոպե անց, մի ավտոմեքենա հայտնվեց Ապարանի հրապարակում, ու մեքենայից դուրս եկած մարդը անբնական գոռաց.
-Ժողովուրդ, հասեք, Սպիտակը չկա:
Լուրը կայծակի արագությամբ մտավ Ապարանի յուրաքանչյուր տուն, հասավ գյուղեր, ոտքի հանեց ապարանցիներին:Սպիտակ առաջին հասնողներից մեկը «Ապարան» թերթի խմբագիր, մուլքեցի Ժորա Սարգսյանն էր: Մեկ շաբաթ նա չեկավ Սպիտակից: Վերադարձավ՝ տարօրինակ ձևով փոխված: Չէր խոսում, չէր պատմում, չէր պատասխանում մեր հարցերին: Ուղիղ մեկ ամիս անց՝ հունվարի 7-ին, նա մահացավ՝ իր հետ տանելով տեսածն ու ապրած կսկիծը:
Երկրաշարժի զոհերի թիվը Ժորան մեկով ավելացրեց:
Հիշատակներդ պայծառ է մնացել, Ժորա ջան, հազարավոր անմեղ զոհեր։