Գյումրիում 4000 ընտանիքի բնակարաններով ապահովելու համար բավարար էր վերջին հինգ տարվա պետական բյուջեի ընդամենը մեկ տոկոսը


22:14 , 6 դեկտեմբեր, 2014

Գյումրիում դեռ 4000 ընտանիք ապրում է տնակներում։ 4000 ընտանիք, որտեղ երեխաներ են ծնվել։ 4000 ընտանիք, որտեղ ծնված երեխաները երեխա են ունեցել տնակներում։ 4000 ընտանիք, ովքեր հարազատ են կորցրել, ովքեր հաշմանդամ են խնամում այդ տնակներում։ Այդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար բավարար էր վերջին հինգ տարվա պետական բյուջեի ընդամենը մեկ տոկոսը։ Այդ մեկ տոկոսը երբեք էլ չի հասնելու 4000 ընտանիքներին, քանի դեռ Հայաստանում մի քանի ընտանիք այդքան գումար է մսխում և ծախսում ընդամենը մեկ շաբաթում։