ԱԺ-ի կատաստրոֆիկ դեմքերից հարցազրույցներ չվերցնելու կոչ անողներ, ի՞նչն եք ուզում թաքցնել, խայտառակությո՞ւնը


17:32 , 6 դեկտեմբեր, 2014

Լսել եմ, թե լրագրողներին ուղղված կոչեր կան առ այն, որ պետք չէ ԱԺ-ում հարցազրույցներ վերցնել կատաստրոֆիկ դեմքերից: Այդ ո՞վ է կոչ անում... Ինչո՞ւ... Ի՞նչն եք ուզում թաքցնել... Խայտառակությո՞ւնը... Բա ինչո՞ւ եք բերել, նպաստել կամ թույլ տվել, որ նրանց բերեն խորհրդարան... Եթե խայտառակություն էին, իրենց տներում պահեիք: Եթե ես իմանամ, թե որ լրագրողն է նման կոչ անում կամ հետևում այդ կոչին, ես նրան հարացազրույց, մեկնաբանություն երբեք չեմ տալու: Այնպես որ, լրագրողներ ջան, շարունակեք լուստրացիան: Դա է Հայաստանի փրկությունը, հավատացեք: