Հոգով կայտառ, մարմնով առույգ տատիկներ ու պապիկներ (PHOTO)


17:05 , 6 դեկտեմբեր, 2014

Լուսանկարիչ Դին Բրեդշոուն իր «Ոսկե տարիները» ֆոտոշարքով ապացուցում է, որ տարիքը սոսկ թիվ է։ Միայն այն, որ դու տատիկ կամ պապիկ ես, դեռ չի նշանակում, որ չպետք է ակտիվ կենսակերպ վարես։ Մարմնամարզությունն ու այլ ակտիվ հոբբիները կենսական էներգիայով են լցնում մարդուն ու բարձրացնում տրամադրությունը։ Այս տատիկներն ու պապիկներն իրենց կենսուրախությամբ ու կայտառությամբ չեն զիջում երիտասարդներին։