ՀԱԿ-ը ԵՏՄ-ին անդամակցությանը միշտ կողմ է եղել


17:37 , 5 դեկտեմբեր, 2014

Երեկ ԱԺ-ում քվեարկության էր դրված Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության օրինագիծը: Ինչպես գիտենք, օրենքի նախագիծը հաստատվեց 103 պատգամավորների կողմ քվեարկությամբ: ՀԱԿ պատգամավորները նույնպես դրական գնահատական էին տվել սույն նախագծին: Պայմանագրի վավերացումից հետո, ինչպես և սպասվում էր, ռուսաֆոբները սկսեցին կողմ քվեարկած կուսակցությունների հասցեին մեղադրական մեկնաբանություններ հնչեցնել: Վերջիններս պնդում էին, թե Եռյակն իրականում ընդդմություն չի ու պաշտպանում է նախագահի շահերը:
Այսպիսի մեկնաբանություններն ուղղակի մառազմ են հիշեցնում, քանի որ ՀԱԿ-ը միշտ հայտարարել է, որ կողմ է ԵՏՄ-ին:
Ինչպես իր ելույթում նշել է խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ-ը կողմ կքվեարկի անդամակցության պայմանագրին` չնայած նրան, որ այն իր մեջ պարունակում է ռիսկեր: