Մարդ քիչ է մնում հավատա, որ սպեկուլյանտը ոչ թե իրենք են, այլ հարազատների տրանսֆերով ապրող սովորական մարդիկ


00:19 , 5 դեկտեմբեր, 2014

Բայց ինչ նման են հայ և ռուս պաշտոնյաները: Էս քանի օրը նրանք ազգային արժույթների փոխարժեքի տատանման մասին նույն լոլոն են պատմում: Իբր, ռուբլու և դրամի փոխարժեքների տատանման մեղավորներից մեկը սպեկուլյանտներն են: Ասա ամենամեծ սպեկուլյանտը դուք եք: Էդ դուք էք խոշոր չափերի դոլարադրամային սպեկուլյացիաներ անում: Ու մի էնպիսի անմեղ դեմքով են հայտարարում, թե իբր պայքարելու են արժութային սպեկուլյացիայի դեմ, մարդ քիչ ա մնում հավատա, որ սպեկուլյանտը ոչ թե իրենք են, այլ հարազատների տրանսֆերով ապրող սովորական մարդիկ: