Էրիկի մայրը 10 տարի շարունակ չի կորցնում հույսը, որ իր որդին կառողջանա


20:13 , 4 դեկտեմբեր, 2014

Դեռ մտածում եմ, թե որն է ավելի սարսափելի՝ ունենալ հիվանդ երեխա ու գիտենալ, որ չի բուժվելու, թե՞ գիտենալ, որ կբուժվի, բայց բավականին միջոցներ չունենալ բուժելու համար:  Իսկ դուք ի՞նչ կանեինք, եթե լինեիք երկրորդ իրավիճակում:

Չգիտեմ՝ ինչքան քաջություն ու լավատեսություն է պահանջվում Կարինեից 10 տարի շարունակ չկորցնել հավատը ու պայքարել որդու առողջության համար՝ միաժամանակ շարունակելով մնալ ընտանիքի մայր և կին: 10-ամյա երեխաները գնում են դպրոց, խաղում են ընկերների հետ, նույնն էլ անում է Էրիկը` Կարինեի հիվանդ որդին… Գրեթե նույնը… Նա խաղում է, բայց միայն իր ընտանիքի անդամների հետ ու միայն իր մի մեքենայով, որից ոչ մի կերպ չի կարողանում բաժանվել: Մեքենայից կապելով մի թել՝ ամբողջ օրը մի քանի սենյակ մտնելով-դուրս գալով է սահմանափակվում իր խաղը: 

Ժամանակն անցնում է, որն այնքան էլ Էրիկի օգտին չի աշխատում: Կարինեի կյանքը դարձել է պարադոքս: Ամեն մի բացվող օրը մի նոր հույս է տալիս նրան, որ այս ամենը շուտով կվերջանա, բայց միևնույն ժամանակ ավելի է սրում հիվանդությունը: Բայց այս պարադոքսի մեջ նա ընտրում է առաջին տարբերակը՝ հուսալ…

Իսկ մեզ մնում է միայն հնարավորության դեպքում օգնել, որ նրա հույսը չկորի…

Էրիկի մասին լրացուցիչ նյութը կարող եք գտնել հետևյալ հղումով՝

 Հ.Գ. Ցանկացած հարցով կարող եք կապվել Էրիկի մայրիկի /+37455906019/ կամ ինձ /[email protected]/ հետ:

Հնարավոր է նաև բանկային փոխանցում Յունիբանկ ՓԲԸ  հետևյալ հաշվեհամարներին Էրիկին օգնելու համար,
24100278629100 AMD
24100278629102 EUR SWIFT UNIJAM22
24100278629101 USD SWIFT UNIJAM22

Ստացող՝ մայրը՝ Կարինե Հայրապետյան