Լֆիկի ֆանատները գուցե պահանջեն, որ միանգամից ակտիվիստի գլու՞խը ջարդվի


17:35 , 4 դեկտեմբեր, 2014

Պարզվում ա՝ Լֆիկը ֆանատներ ունի ֆեյսբուքում, որոնք համարում են, որ վերջինիս կողմից իրեն մականունով դիմած ակտիվիստին «Համբալի մեկը, գլուխդ վրիցդ կպոկեմ, այ ոչխար» ասելը մի բան էլ քիչ ա։
Չէ՞ որ հանդուգն ակտիվիստը համարձակվել ա վիրավորել ազնվազարմ օրենսդրին: Նրանք, երևի, պահանջում են, որ Լֆիկն ավելի կտրուկ գործողությունների դիմի, ասենք՝ հանձնարարի ջարդել ակտիվիստի գլուխը կամ կախաղան բարձրացնել նրան:
Խնդալու ա։
Ես լավ հասկանում եմ, որ կան հետաքրքրության շրջանակներ, որ կան շահեր ու պարտավորություններ, բայց չեմ ընդունում մարդու՝ լֆիկներին պաշտպանող տեսակը...
Կան դեպքեր, որ ուղղակի լռելն ավելի գերադասելի ա...