Քանի՞ անգամ պետք է խաբի ու ձեզ ապակողմնորոշի մեկը, որ դադարեք վստահել, հետևից կուրորեն գնալ


12:09 , 4 դեկտեմբեր, 2014

Քանի՞ անգամ պետք է խաբի, սխալվի ու ձեզ ապակողմնորոշի մեկը, որ դադարեք վստահել, հետևից կուրորեն գնալ ու խոսքը հալած յուղի տեղ դնել: Կենցաղում 1-2 անգամը բավարար հիմք է: Այլ է վիճակը կրոնական ու քաղաքական մոլեռանդների միջավայրում: «Աշխարհի վերջին» ընդառաջ մոլեռանդների զանգվածային ինքնասպանությունների մասին լսած կլինեք: Հիմա հայաստանյան իշխանական և ոչ իշխանական ճամբարներում է զանգվածային քաղաքական ինքնասպանությունների սեզոն: Նիկոլը բացեց՝ իր իմպիչմենտի ձևաթղթով: Մնաց վերջին ակորդը՝ «ուկրաինական կացնից» սարսափած, Եվրասիական բորդել մտնելուն կողմ քվեարկելը: Անկախության բանակ ու Հանրապետական կուսակցություն հիմնած Աշոտ Նավասարդյանի նախկին զինակիցներ, Ղարաբաղյան համազգային շարժում սկսած ու Հայաստանի երրորդ հանրապետության անկախությունը կերտած իմ նախկին զինակիցներ, բարով ինքնասպանվեք: Միայն թե չկասկածեք. Հայաստանը հավերժ է, հավերժ կլինի նաև նզովքն ու արհամարհանքը, որին արժանանալու եք: