Պուտին-Էրդողան մերձեցումից Թուրքիան ռազմավարական օգուտ չի կարող ստանալ


11:51 , 4 դեկտեմբեր, 2014

Հայտնի թուրք վերլուծաբան Չենգիզ Չանդարը լավ քննադատել է Ռուասաստանի և Թուրքիայի մերձեցումը` այն գնահատելով միջազգային հարաբերությունների կոնստրուկտիվիստական տեսության համապատկերում` լիդերների տիպաբանության ու քաղաքական նախապատվությունների համատեքստում: Նա այդ մերձեցումը կապում է անհատական` լիդերների մակարդակում «նմանության ու նախապատվության» գործոնի հետ` նշելով, որ «ավտորիտար» համակարգերը ձգում են միմյանց և պայմանավորում հարաբերությունները` փոխադարձ ձեռք մեկնելու սկզբունքով: Սակայն Պուտին-Էրդողան մերձեցումից Թուրքիան ռազմավարական օգուտ չի կարող ստանալ, քանի որ այդ «ընկերությունը կամ մերձեցումն անցնում է փակուղային փողոցով»: Երկու կողմերի միջև ընթացող մերձեցումը նաև նշանակում է Արևմուտքից Թուրքիայի հեռացման միտումների ավելացում և երկուստեք հեռացում նաև ժողովրդավարությունից: