Երրորդ Համաշխարհային պատերազմը կարող էր սկսվել 1983 թ.-ին


06:30 , 4 դեկտեմբեր, 2014

Երրորդ Համաշխարհային պատերազմը կարող էր սկսվել 1983 թ.-ին։ Բանն այն է, որ խորհրդային արբանյակային համակարգը խափանվեց և ազդանշան ուղարկեց մի քանի ամերիկյան հրթիռների մեկնարկային թռիչքի մասին։ Կառավարման վահանակի մոտ նստած փոխգնդապետ Ստանիսլավ Պետրովը, իր վրա վերցնելով պատասխանատվությունը, այդ մասին չզեկուցեց երկրի գերագույն ղեկավարությանը։ Նա մտածեց, որ ԱՄՆ–ը դժվար թե առաջին հարվածը հասցնի` այդքան քիչ ուժերով։
2006 թ.–ին ՄԱԿ–ը Պետրովին պարգևատրեց՝ որպես «Մարդ, ով կանխեց միջուկային պատերազմը»։