Հս. Կորեայում կգնդակահարվեն երեխաներին Կիմ Չեն Ընի անունով անվանակոչողները


20:44 , 3 դեկտեմբեր, 2014

Կիմ Չեն Ընը հրաման է ստորագրել, որով այսուհետ Հյուսիսային Կորեայում արգելվում է երեխաներին անվանակոչել նրա անունով, որպեսզի ինքը լինի միակ Կիմ Չեն Ըն անունը կրողը, և մյուսներն իրենց անվան շնորհիվ հետագայում չօգտվեն որոշակի արտոնություններից: Հրամանին չհետևողներին սպասվում է մահապատիժ, իսկ մինչ այժմ այդ անունը կրող մարդիկ ստիպված են լինելու փոխել իրենց անունները: