Թալիշների առաջնորդը ժամանակին ներողություն է խնդրել


14:58 , 2 դեկտեմբեր, 2014

Հենց թալիշները մի քիչ ակտիվանում են, ու հենց հայկական լրատվադաշտում ակտիվանում է թալիշների թեման, ադրբեջանական ռեսուրսները սկսում են հիշել, թե ինչ թալիշներ են «կռվել» իրենց համար Արցախյան պատերազմի տարիներին: Լավ կլինի` սույն ադրբեջանական ռեսուրսները չմոռանան, որ թալիշների գաղափարական առաջնորդը` Ալաքրամ Հումմաթզոդան` Հումմաթովը, Երևան և Արցախ այցելելիս հատուկ շեշտել է, որ ցավում է պատերազմի տարիներին Ադրբեջանի համար կռվելու առնչությամբ, անգամ ներողություն է խնդրել դրա համար։