Հաճելի չէ, երբ ընդդիմությունը պայքարում է ընդդիմության դեմ, հատկապես այն դեպքում, երբ նպատակը մեկն է՝ իրականացնել իշխանափոխություն


17:57 , 1 դեկտեմբեր, 2014

Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի նախագծի տպավորությունները մնացին միայն իր թիմի շրջանակներում: 
Դա չգտավ հասարակական լայն արձագանք և բանը չհասավ նրան, որ Եռյակի առջև դրվեն համապատասխան հարցադրումները: 
Եռյակի օգտին գրանցված այս հաջողությունը, իմ համոզմամբ, մեծապես կապված է ՀԱԿ-ի վճռականությամբ: 
Քաղաքացիական պայմանագրին ժամանակ է պետք ուժերը վերադասավորելու և որոշակի ելակետային դրույթներ վերանայելու համար:
Ամեն դեպքում հաճելի չէ, երբ ընդդիմությունը պայքարում է ընդդիմության դեմ, հատկապես այն դեպքում, երբ նպատակը մեկն է, այն է՝ իրականացնել իշխանափոխություն: