«Что мы делаем? Правильно, балуемся»


16:28 , 1 դեկտեմբեր, 2014

Մի 20-22 տարի առաջ Երևանի բժշկական ինստիտուտի ԿՎՆ-ի թիմը մի հայտնի համար ուներ, որտեղ ԽՍՀՄ փլուզման հետ կապված՝ ասում էին «...что мы делаем? Правильно, балуемся.»: Նայելով այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտին, երբ մեկը իմպիչմենտ է հայտարարում, մյուսը միտինգ է անում, երրորդը միանում է Եվրոպային, հետո փոշմանում է ու միանում Եվրասիային, չորրորդը նախանձում է մյուսին ու շտապ «կանյաչնի» ու հեռուստատեսություն է բացում, հինգերորդը դուրս է գալիս քառյակից, վեցերորդը միանում է եռյակին.... Ուզում եմ բարձրաձայն ասել. Տղերք «...что мы делаем? ПРАВИЛЬНО, БАЛУЕМСЯ»: