Դասընկերներիցս մեկի եղբայրը երեխա ժամանակ սափրել էր ունքերը


11:05 , 1 դեկտեմբեր, 2014

Ծնողների հարցին, թե «ինչու է այդպես արել», պատասխանել էր «որ ջղային ձաձա լինեմ, ու բոլորն ինձանից վախենան»։
Խոշոր առումով հիմա մարդկության գրեթե բոլոր մասնիկներն են կենսադրսևորվում վախենալ-վախեցնելով։
Մարդիկ վախենում են իրարից տեսակ առ տեսակ, քանակ առ քանակ, որակ առ որակ, շերտ առ շերտ, հատիկ առ հատիկ...
Եվ վախերի ճահիճի հատակում ծլելու իր հնարավորությունն է տենչում Իսկապես Մարդը։
Իսկ գնալով ավելի արհեստական դարձող մարդիկ վախենում են սիրելով, սիրում վախենալով, վախ են հուսում և հույսերի համար վախենում, հավատում են վախերին և վախերից հավատում...