Հովիկ Աբրահամյանի բարեմաղթանքը անկախության տոնի առթիվ


20:00 , 21 սեպտեմբեր, 2012

Սիրելի հայրենակիցներ, 
շնորհավորում եմ համազգային տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ:
Անկախացած Հայաստանը դարձավ եւ շարունակում է մնալ բոլորիս հպարտությունն ու ձգող ուժը, միավորողն ու ոգեւորողը, բոլորիս թեւն ու թիկունքը:
21 տարի առաջ մենք միասին կանխորոշեցինք մեր երկրի հետագա ընթացքը, միասին որոշեցինք, որ այլեւս անբեկանելի է ինքնիշխան պետության մեջ ապրելու եւ արարելու մեր նվիրական ձգտումը: Համոզված եմ, որ մեր միասնականությունը եւ համախմբվածությունը երաշխավորելու է վաղվա մեր հաղթանակները եւ ձեռքբերումները:
Սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ, մաղթում խաղաղություն, բարեկեցություն, լավատեսություն եւ վստահություն վաղվա օրվա նկատմամբ: