Հարկային ստուգումների հաճախականության կրճատումը


14:50 , 29 նոյեմբեր, 2014

Օպերատիվ ստուգումների հաճախականության կրճատումը դրական ազդեցություն կունենա տնտեսվարող սուբյեկտների վրա: Բացի օպերատիվ ստուգումներից, հարկային համակարգի լիազորությունների մեջ են մտնում նաև այլ ստուգումներ, սակայն ստուգում կատարելուց առաջ այդ մասին պետք է տեղեկացնել տնտեսվարող սուբյեկտին: Հարկային մարմինների կողմից ստուգումներն իրականացվում են հետևյալ հաճախականությամբ՝ բարձր ռիսկայնության տնտեսվարողների մոտ՝ ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ, միջին ռիսկայնության տնտեսվարողների մոտ՝ ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ, ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ՝ ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ: