Եղվարդում 35 երեխա հոսպիտալացվել է


23:31 , 28 նոյեմբեր, 2014

Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի տեղեկություններով հոսպիտալացված երեխաների թիվը Եղվարդում հասել է 35-ի: Զանգվածային թունավորումը գրանցվել է Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաների շրջանում: Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում արտակարգ իրավիճակ է եւ ողջ բուժանձնակազմը փորձում է կայունացնել երեխաների վիճակը: Կենտրոնից տեղեկացրեցին, նախնական ախտորոշումը սննդային թունավորումն է:

Հիվանդանոցում են նաեւ քննիչները: «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով: