Աղանդերի թանկացումը տրամաբանական բացատրություն չունի. Արմեն Պողոսյան


22:32 , 28 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Աղանդերի թանկացումը տրամաբանական բացատրություն չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը` անդրադառնալով վերջին շրջանում աղանդերի նկատելի թանկացմանը:
«Այն, ինչ Հայաստանում է արտադրվում, չպետք է այսպես թռիչքային ձևով թանկանա: Սա ոչ մի բանի հետ կապ չունի, պարզապես այդ գործարարները կամ վաճառողներն օգտվում են մարդկանց անպաշտպանվածությունից, անելանելի վիճակից»,-ասաց Արմեն Պողոսյանը: Նա նկատեց, որ մարդկանց գնողունակությունը նվազել է, ինչը կապված է տրանսֆերտների նվազմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ