Տիգրան Սարգսյանի կառավարության ամենաառանցքային գաղափարական պաշտոնյաներից մեկը՝ Վաչե Գաբրիելյանը, նախագահի հրամանով նշանակվում է Հովիկ Աբրահամյանի կառավարության փոխվարչապետի պաշտոնում:
Դա շատ կարևոր և առանցքային նշանակում է:
ա. Այս նշանակումը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ Տիգրան Սարգսյանի տնտեսական գիծը քարկոծած Հովիկ Աբրահամյանը փաստացի իր կառավարության տնտեսական ինտեգրումը և փոխվարչապետի աթոռը ետ է վերադարձնում Տիգրան Սարգսյանի կառավարության տրամաբանությանը:
բ. Այս նշանակմամբ ապացուցվեց, որ Հովիկ Աբրահամյանը, հասնելով իր երազանքների վարչապետական աթոռին, չուներ ո՛չ համապատասխան կադրեր, ո՛չ համապատասխան ծրագրեր և, տարիներ շարունակ ուղղակի սեփական ամբիցիաներից ելնելով և տարբեր տեսակի խնդիր ունենալով Տիգրան Սարգսյանի հետ, պայքարել է նրա դեմ:
գ. Փաստացի կառավարության կապը միջազգային կառույցների հետ, կառավարության տնտեսական տեսլականը դրվում է Տիգրան Սարգսյանի գաղափարակցի վրա:
Եվ, ի վերջո, Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի «կռիվը» տեսակի «կռիվ» էր: Եթե փոխվարչապետ է նշանակվում Տիգրան Սարգսյանի տեսակը, դա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի տեսակը չկարողացավ և մրցունակ չէ:
Հ.Գ. Վաչե Գաբրիելյանը նորանկախ Հայաստանի պատմության ամենաազնիվ, ամենապրոֆեսիոնալ և ամենասիրված պաշտոնյաներից մեկն է, ում նշանակումը, թեկուզ Հովիկ Աբրահամյանի կաբինետում, ուղղակի հրաշալի որոշում է: