«Ընկերուհի չունեմ, բայց նվերներ և՛ տալ, և՛ ստանալ սիրում եմ». Ռոման Բաբայան


21:21 , 28 նոյեմբեր, 2014

«Ընկերուհի չունեմ, բայց նվերներ և՛ տալ, և՛ ստանալ սիրում եմ». Ռոման ԲաբայանLife.panorama.am-ը գրում է․

Life.panorama.am-ն այս անգամ անդրադարձել է դերասան Ռոման Բաբայանի ամանորյա նախասիրություններին: Դերասանից տեղեկացանք, որ Նոր տարին պատրաստվում է անցկացնել ընտանիքի անդամների հետ. «Եթե թատրոնում ներկայացումներ չունենամ, Սիսիան կգնամ: Շատ եմ սիրում այս տոնը, Ամանորի գիշերը միշտ երազանք եմ պահում»:

Հետաքրքրվեցինք, թե կա՞ արդյոք իր կյանքում այն միակը, ում համար տոնը հեքիաթային է դարձնում. «Ընկերուհի չունեմ: Նվերներ և ստանալը և տալը հավասարաչափ հաճելի է: Բոլորովին չեմ կարևորում, թե ինչ նվեր կստանամ, կարևորը, որ սիրով լինի: Իսկ ես նվերներ պատրաստում եմ ընտանիքիս անդամների ու մտերիմներիս համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ