Էլֆի կերպարով փուչիկը Նյու Յորքի Վեցերորդ պողոտայում` Գոհաբանության օրվա ամենամյա՝ արդեն 88-րդ շքերթի ժամանակ։
Դիլան Մորալեսը ամենևին էլ ուրախ չի թվում Նյու Յորքի «Kmart» առևտրի կենտրոնում «Սև ուրբաթ»՝ մեծ զեղչերի օրը, հոր հետ գնումներ կատարելիս։
Գնումներ կատարող մարդիկ հեռուստացույցի համար հրմշտում են միմյանց Լոնդոնի «Asda» առևտրի կենտրոնում, «Սև ուրբաթ»՝ մեծ զեղչերի օրը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը լուսանկարվում է կին օդաչուների հետ՝ նրանց փորձնական թռիչքին հետևելուց հետո։
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը Սինգապուրի մետրոյում՝ տեղի Արվեստի և գիտության թանգարանում տեղի ունեցած Ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիայի կազմակերպած միջոցառմանը մասնակցելուց հետո։
Բորիս Ջոնսոնը վեցօրյա առևտրային առաքելության է մեկնել Սինգապուր, Ջակարտա և Կուալա Լումպուր՝ ներդրողներին Լոնդոնում աշխատել խրախուսելու համար։
Նեպալի Բարիյապուր բնակավայրում կասկադյորների ներկայացումը՝ Գադհիմայ Մելա տոնի զոհաբերության ծիսակատարությունից առաջ։
Նեպալի Բարիյապուր բնակավայրում Գադհիմայ Մելա տոնի զոհաբերության ծիսակարգին սպասող տղամարդն ու իր դուստրը քնած են գոմում։
Ամեն տարի Նեպալում ու Հնդկաստանին սահմանակից երկրներում ապրող՝ Գադհիմայ աստվածուհուն պաշտող մարդիկ կենդանիներ ու թռչուններ են զոհաբերում ուժի ու իշխանության աստվածուհուն։
Քեյփ Վերդեյի Ֆոգո կղզում հրաբխից լավայի, ծխի ու գազի ամպերի ժայթքումը։
Նյու Յորքում Գոհաբանության օրվա շքերթից առաջ արված ծաղրածուների դիմանկարները։
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյի դիմային արտահայտությունները Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Բերքշայրի Հոլիփորթ քոլեջ ժամանելուն սպասելիս։
Բրիսբենում տեղի ունեցած ջրհեղեղի մեջ հայտնված մեքենաները։
Ճապոնական Կյուսյու կղզու վրա ակտիվացած Ասո լեռան խառնարանից ձգվող ծուխը, որի պատճառով հետաձգվել են թռիչքները։
Երկու տղամարդիկ լուսանկարում են Բեռլինի Մառլեն-Դիտրիխ-Պլազ հրապարակում տեղադրված տոնածառը։
Հնդկաստանի Բանգալոր բնակավայրում ռազմական օդուժի ուսանողների ավարտական շքերթից հետո ուսանողներն իրենց ընկերոջը օդ են նետում։
Եվրոպայի լիգայի ֆուտբոլային խաղի ժամանակ երկրպագուն խաղադաշտ է դուրս եկել՝ «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի խաղացող Էրիկ Լամելայի հետ ինքնալուսանկար անելու համար՝ Լոնդոնի «White Hart Lane» մարզադաշտում «Պարտիզան Բելգրադ» ֆուտբոլային ակումբի հետ խաղի ժամանակ։
Երեխաները ֆուտբոլ են խաղում ջրի վրա լողացող ֆուտբոլի դաշտում՝ Թայլանդի Պհանգ Նգա նահանգում։
Կուբայի զինվորները Հավանայում՝ իսպանական գաղութային կառավարության դեմ պայքարող զոհված ուսանող առաջնորդների հիշատակին անցկացվող միջոցառման ժամանակ։