Կառավարությունն աջակցում է սահմանամերձ շրջաններում գործող ընկերություններին


15:52 , 28 նոյեմբեր, 2014

Կառավարությունն աջակցում է սահմանամերձ շրջաններում իրենց գործունեությունը ծավալող ընկերություններին: Մեր երկրի գործարար միջավայրի բարելավման համար տեղի է ունեցել հարկերի վճարման պարբերականության կրճատում: Հարկային համակարգն էլ ավելի հասանելի և դյուրին է դարձել էլեկտրոնայինի անցնելուց հետո, որը հնարավորություն է տալիս իրազեկման միջոցառումներ անցկացնել հարկ վճարողների համար: Ավտոմատացման անցնելուց հետո տեղի է ունեցել գործարար խմբի ժամանակի կրճատում, և մարդիկ էլ ավելի քիչ են սկսել առնչվել հարկային համակարգի հետ, որը նաև հոգեբանական ասպեկտ է: Ընկերությունների գրանցման ժամանակի կրճատման նպատակով ապահովվել է բաժնետիրական ընկերությունների էլեկտրոնային գրանցման հնարավորությունը: Կառավարության հանձնարարությամբ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակվել են մեկ անգամով: