Չեմ հավատում, որ բոլորի բան ու գործը մեզ պառակտելու մասին մտածելն է


11:39 , 28 նոյեմբեր, 2014

Դասախոսը պատմում է, որ բյուզանդացիները Հայաստանը պառակտելու համար հովանավորում էին Պավլիկյան աղանդավորական շարժմանը։

Ուղեղս հետ եմ տալիս, հիշում եմ նման լիքը պատմություններ.

Աքեմենյանները մեզ պառակտում էին, Սասանյանները պառակտում էին, բյուզանդացիք` ևս, անգլիացիքի բանուգործը մեզ պառակտելն ա, հրեաները բյուջեի կեսը մեզ պառակտելու վրա ա օգտագործում, չուչմեկները մեզ պառակտում են.

• Եկեք մեր թուլությունը չգցենք ուրիշների վզին՝ հիշելով՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։
• էդքան էլ չեմ հավատում, որ բոլորի բան ու գործը մեզ պառակտելու մասին մտածելն ա։