Ներքին համոզմունք ունեմ, որ իշխանությունը նման քայլի երբեք չէր գնա


11:28 , 28 նոյեմբեր, 2014

Խորապես չկիսելով նախախորհրդարանի քաղաքական պատկերացումները` խստագույնս դատապարտում եմ նրանց անդամների հետ տեղի ունեցած հանցագործությունները, մյուս կողմից զարմանքս եմ հայտնում, որ քաղաքական գործունեություն ծավալող մարդիկ, առանց սպասելու նախաքննության ավարտին, հնչեցնում են գնահատականներ` կոնկրետ մարդկանց կամ թիմերի մեղադրելով այս հանցագործությունները կատարելու մեջ: Պետք է սպասել քննության ավարտին, և վստահ եմ, որ հանցագործները կբացահայտվեն և կստանան իրենց արժանի պատիժը:

Ես ներքին համոզմունք ունեմ, որ իշխանությունը նման քայլի երբեք չէր գնա: