«Հայաստան» Համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն ավարտվեց 12 միլիոն 399 հազար 550 դոլար արդյունքով


06:18 , 28 նոյեմբեր, 2014

ԱՄՆ-ում տեղի ունեցող «Հայաստան» համահայկական հիմնադրամի այսօրվա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվեց 12 միլիոն 399 հազար 550 դոլար: Այս մասին քիչ առաջ հայտարարվեց հեռուստամարաթոնի ուղիղ եթերի ավարտին:

Այս տարվա հեռուստամարաթոնը նվիրված կլինի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման երկրորդ փուլին, որով նախատեսված է ավարտին հասցնել ճանապարհի ասֆալտապատումն ու հարդարումը: 

Հիշեցնենք, որ 2013թ. հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել էր 22,6 միլիոն դոլար: