«Հայաստան» Համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին այս պահին հանգանակվել է մոտ $6,2 մլն


04:12 , 28 նոյեմբեր, 2014

ԱՄՆ-ում տեղի ունեցող «Հայաստան» համահայկական հիմնադրամի այսօրվա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 6 միլիոն 213 հազար 543 դոլար: Այս մասին քիչ առաջ հայտարարվեց հեռուստամարաթոնի ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ 2013թ. հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել էր 22,6 միլիոն դոլար: