Համազգեստի հանդեպ հարգանքը պարտադրաբար չի սերմանվում


00:06 , 28 նոյեմբեր, 2014

ԵԱՀԿ փողերով բարեփոխում անելով և պետբյուջեի միջոցներով համազգեստ փոխելով` ոստիկանությունը չի կարող իրական բարեփոխում իրականացնել իր ներսում: Որպեսզի դա կատարվի, անհրաժեշտ է նման գիտակցության առկայությունը ներքևից մինչև վերև. հենց դա առաջանա, ոստիկանությունը կբարեփոխվի թե նախկին համազգեստում և թե առանց միջազգային օգնության: Ավելացնեմ նաև, որ համազգեստի հանդեպ հարգանքը պարտադրաբար չի սերմանվում, այն ձևավորվում է համազգեստի մեջ գտնվողի վարքից ու բարքից: