2014 թ.-ի տվյալներով՝ Ռուսաստանում ապրում են 304 ազգերի ու էթնիկական խմբերի ներկայացուցիչներ։ Մի խոսքով՝ Ռուսաստանը հսկայական ու բազմազգ բնակչություն ունի։ Վերջերս կազմվել է Ռուսաստանի ամենագեղեցիկ ազգությունների ցուցակը։ Այս ցուցակում ներառված բոլոր գեղեցկուհիների հիմնական բնակության վայրը Ռուսաստանն է, սակայն նրանք բոլորը չէ, որ ծնվել են Ռուսաստանում։ Ցուցակը կազմվել է կայքերից մեկում անցկացված քվեարկության արդյունքների հիման վրա։
1. Ռուսներ - 111 միլիոն
1-ին հորիզոնականում հայտնվել է ռուս գեղեցկուհի Իրինա Ալֆյորովան։ Նա ծնվել է 1951 թ.-ին Նովոսիբիրսկում։ Ալֆյորովան կինոյի ու թատրոնի հայտնի խորհրդային դերասանուհի է, ով արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհու կոչմանը։ Նա խաղացել է Կոնստանցիայի դերը «Դարտանյանը և երեք հրացանակիրները» կինոնկարում, Քսենյայի դերը՝ «Վասիլի Բուլաև»-ում, Ալյոնայի դերը «Երմակ»-ում և թագուհու դերը «Աշնանային զանգակներ»-ում։
2. Թաթարներ - 5.31 միլիոն
Ըստ քվեարկության արդյունքների՝ ամենագեղեցիկ թաթարուհին Ալսուն է։ 1983 թ.-ին ծնված այս երգչուհին Թաթարստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի է։
3. Ուկրաինացիներ - 1.927 միլիոն
Ռուսաստանի ամենագեղեցիկ ուկրաինուհին Տատյանա Նավկան է։ Այս հայտնի ռուսաստանցի գեղասահորդուհին 2006 թ.-ին օլիմպիական չեմպիոն դարձավ։ Նա հանդիսանում է նաև աշխարհի երկակի չեմպիոն ու Եվրոպայի եռակի չեմպիոն։
4. Բաշկիրներ – 1.584 միլիոն
Քվեարկության արդյունքներից պարզ դարձավ, որ ամենագեղեցիկ բաշկիրուհին Լյաիսան Ուտյաշևան է։ 1985 թ.-ին Բաշկորտոստանում ծնված այս ռուսաստանցի մարզուհին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է։ Նա մասնագիտացած է գեղարվեստական մարմնամարզության մեջ։ Մարզական գործունեության ավարտից հետո նա սկսեց աշխատել իբրև հաղորդավարուհի НТВ, НТВ + և Россия2 հեռուստաալիքներում։ Նրա անունը բազմիցս հայտնվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց հարյուրյակում։
5. Չուվաշներ - 1.435 միլիոն
Քվեարկողները դեռևս չեն կողմնորոշվել, թե ով է Ռուսաստանի ամենագեղեցիկ չուվաշուհին։
6. Չեչեններ - 1.431 միլիոն
Ամենագեղեցիկ չեչենուհին հեռուստահաղորդավար Ամինա Խակիշևան է։
7. Հայեր - 1.182 միլիոն
Ռուսաստանի ամենագեղեցիկ հայուհին ռուսաստանցի դերասանուհի Անժելիկա Կաշիրինան է, ում իսկական ազգանունն Ասլանյան է։
8. Ավարացիներ – 912 հազար
Ամենագեղեցիկ ավարուհին երգչուհի, «ВИА Гра» խմբի նախկին անդամ Մեսեդա Բագաուդինովան է։ Նրա հայրն ավարացի է, իսկ մայրը ուկրաինական ու բելոռուսական ծագում ունի։
9. Մորդվաներ - 744.2 հազար
«Մորդվան» երկու տարբեր ժողովուրդների հավաքական անվանումն է։ Ռուսաստանի ամենագեղեցիկ մորդվինուհին Սարանսկում 1985 թ.-ին ծնված Օլգա Կանիսկինան է։ Նա թեթև ատլետուհի է։ 2008 թ.-ին դարձել է օլիմպիական չեմպիոնուհի, հանդիսանում է նաև մարզական քայլքի պատմության առաջին եռակի չեմպիոնուհին։ 2010 թ.-ին Օլգան դարձավ Եվրոպայի չեմպիոն։
10. Ղազախներ – 647.7 հազար
Ռուսաստանի ամենագեղեցիկ ղազախուհին ռուսաստանցի դերասանուհի Բիբիգուլ Սույունշալինան է։
11. Ադրբեջանցիներ – 603 հազար
Ռուսաստանի ամենագեղեցիկ ադրբեջանուհին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևան է։ Նա ռուսական «Баку» ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Նա ամուսնացած է երգիչ ու բիզնեսմեն Էմին Ագալարովի հետ։
12. Դարգիներ - 589.3 հազար
Ամենագեղեցիկ դարգինուհին երգչուհի Մարինա Մուստաֆաևան է։
13. Մարիներ - 547.6 հազար
14. Ուդմուրտներ - 552.3 հազար
15. Օսեր - 528.5 հազար
Ամենագեղեցիկ օսուհին մոդել Աննա Գուրիևան է։
16. Բելոռուսներ – 521.4 հազար
Ռուսաստանի ամենագեղեցի բելոռուսուհին դերասանուհի Ալեսա Կաչերն է։
17. Կաբարդիններ - 16.8 հազար
Ռուսաստանի ամենագեղեցիկ կաբարդինուհու տիտղոսին արժանացել է երգչուհի Սաթի Կազանովան։
18. Կումիկներ – 503 հազար
Ամենագեղեցիկ կումիկուհին «Ամուսնական սեզոն» հաղորդման հեղինակ ու վարող Զոյա Գասանովան է։
19. Յակութներ – 478 հազար
Ռուսաստանի ամենագեղեցիկ յակութուհին Պոլինա Պռոտոդյանկոնովան է։ Նա ամենահաջողակ յակութ մոդելն է, ով շատ պահանջված է թե՛ Ռուսաստանում, թե՛ արտասահմանում։ 2006 թ.-ին Պոլինան հաղթող ճանաչվեց «Միսս Վիրտուալ Ռուսաստան» գեղեցկության մրցույթում։
20. Լեզգիներ - 473.7 հազար
Ռուսաստանի ամենագեղեցիկ լեզգի կինը մոդել Սվետլանա Սաիդովան է։