Աստղային դիետա. Քեթրին Զետա-Ջոնս


15:37 , 27 նոյեմբեր, 2014

Աշխարհահռչակ գեղեցկուհի, դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը կիսվել է իր նիհարելու գաղտնիքով: Նրա գաղտնիքը «Կաղամբի ապուրով 7-օրյա դիետան» է:

Ապուրը պատրաստելու համար Ձեզ հարկավոր է 1 ամբողջական կաղամբ, 2 հատ սոխ, 500 գրամ տոմատի մածուկ, 2 կանաչ պղպեղ, 5 գազար, 1 կապ նեխուր, 1 կապ մաղադանոս, աղ ըստ ճաշակի: 

Բանջարեղենը պետք է մանր կտրատել և 10 րոպե եփել 2 լիտր ջրում: Հետո ավելացնել տոմատի մածուկը և աղը: 

Բացի ապուրից, ձեր ճաշացանկի մեջ կարող եք ներառել`

1-ին օր

 Ցանկացած միրգ, բացի բանանից և ձմերուկից

2-րդ օր

թարմ խաշած բանջարեղեն, բացի լոբիից և եգիպտացորենից

3-րդ օր

ցանկացած տիպի միրգ և բանջարեղեն

4-րդ օր

կարելի է ուտել 3 հատ բանան և  խմել անյուղ կաթ

5-րդ օր

250 գրամ միս և 6 հատ թարմ լոլիկ

6-րդ օր

թռչնի միս կանաչ բանջարեղենի հետ

7-րդ օր

խաշած բրինձ և մրգային աղցան

 

Հացը, ալկոհոլը և տապակած ուտելիքներն արգելված են: