Իմպիչմենտը բարձրացնելը ոչ թե գովասանքի արժանի հարց է, այլ ամոթալի և ազգադավ քայլ


12:09 , 27 նոյեմբեր, 2014

Փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի, ով ի դեպ Արցախյան պատերազմի ռազմական ղեկավարներից է եղել, իմպիչմենտը բարձրացնելը ոչ թե գովասանքի արժանի հարց է, այլ ամոթալի և ազգադավ քայլ: Ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է նման անհայրենիք քայլի:
Անցնող տարին ռազմական առումով բավականին լարված էր. թշնամու դիվերսիոն հարձակումներից մենք ունեցանք մարդկային կորուստներ, բայց նախագահին հաջողվեց, հուժկու հակահարված տալով թշնամուն, այնուամենայնիվ, դիվանագիտական ճանապարհով պահպանել հարաբերական խաղաղությունը:
Այսօր նախագահի իմպիչմենտը բարձրացնելու փոխարեն պետք է կանգնել նրա կողքին և փորձել հզորացնել Հայաստանը: