ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


09:55 , 27 նոյեմբեր, 2014

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ԼՂՀ հատվածում:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի Մարգահովիտ գյուղի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին նկատվում է մառախուղ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: