Այս երիտասարդի կյանքը փրկեցին... գրքերը (լուսանկարներ)


05:05 , 27 նոյեմբեր, 2014

Անցած ուրբաթ 31–ամյա Միրոն Մեյը, անկանոն կրակ բացելով Ֆլորիդա նահանգի համալսարանի գրադարանում, վիրավորեց 3 մարդու (երկու ուսանողի և գրադարանի աշխատողին)։ Ատրճանակով զինված հանցագործը, ով այդ համալսարանի շրջանավարտ էր, 30 փամփուշտ արձակեց, որոնցից մեկը դիպավ մի ուսանողի՝ գրքերով լի պայուսակին։ Գրքերը պահել էին գնդակի ընթացքը և փրկել տղայի կյանքը։ Ոստիկանությունը, փորձելով վնասազերծել անհավասարակշիռ հրաձիգին, մահացու վնասվածք հասցրեց նրան։ 

1234567891011