Մի խեղաթյուրիր այն, ինչ քեզ համար պատիվ է և փառք


04:35 , 27 նոյեմբեր, 2014

Կարդում եմ կայքէջյան գրությունները, տարաբնույթ, տարակերպար, ուր առկա է թե ազգայինը և թե ապազգայինը, թե բարոյականը, թե անբարոյականը։ Ուր առկա է ժողովրդավարության անվան տակ գործող հակադեմոկրատիկ քարոզախոսությունը։ Նայում ես այս բոլորին և հասկանում՝ կյանքը պայքար է, ուր ոմանք փորձում են քեզ քարոզչության ճիրաններում խեղդել՝ մեռցնելով քո մեջ հայ մարդուն, վերածելով գլոբալիստ անորոշության, մյուսները լծված են ի գին ամեն ինչի պայքարել հանուն ազգայինի, հանուն պատկանելության զորացման և ինքնության պահպանման։ 
Ինքնությունդ պահպանելու մասին ես մտածում, երբ հստակ է քեզ համար, թե ՈՎ ԵՍ ԴՈՒ եղել երեկ, ով ես այսօր և ինչպիսին ես ուզում լինել վաղը։ Ահա այս հարցերից առաջինի պատասխանը փնտրելու ժամանակ, դեռ տարիներ առաջ, պրպտումներիս որպես արդյունք, առիթ էի ունեցել տարբեր երկրների աղբյուրներում ծանոթանալ վավերագրերի, որոնք ներկայացնում էին մեզ՝ ՀԱՅ-ի իրական դեմքը, կերպարը, էությունը, որը կարդալուց հետո ես հասկանում մեր ԱԶԳ-ի ով և ինչպիսին լինելը։ Առանց ազգայնամոլության ախտով տառապելու՝ լցվում ես գիտակցված ԱԶԳասիրությամբ։ Ոչ թե սին հայապաշտությամբ, այլ հասկացված հպարտությամբ, թե ինչպիսի հավաքականության մասնիկն ես դու, ինչպիսի հարուստ ժառանգության ժառանգորդը։ Այդ բոլորին ծանոթանալուց հետո է, որ հասկանում ես թե՛ աղանդների դատարկությունը, թե՛ գենդեռային կեղծ բառախաղի դատարկությունը, թե՛ մեզ պարտադրվող կեղծ արժեքների պարտադրումը մեր կյանքից ներս՝ որպես առաջադիմական գաղափարներ, ուր ամեն մի բնական հայտարարված է անբնական, ամեն մի բարոյական հայտարարված է անբարոյական։ Ահա թե ինչ կերպ է, որ մտածված քո մեջ մեռցնում են քեզ՝ վերացնելով քո ինքնագիտակցությունը, մոդեռնիզմի անվան տակ։
Լսիր այս հաղորդումը, տես թե ով ես դու, ինչ ԱԶԳ-ի ժառանգ, և ինչ հարստություն է քեզ փոխանցված պահելու, պահպանելու և շատացնելու, պայմանով, որ դու նախ կարողանաս ինքդ քեզ պահել, քո ոգին, հոգին և ԱԶԳային դեմքդ։