Թունջելի օրինագծի հաստատման դեպքում Թուրքիան ճանաչելու է Հայոց Ցեղասպանությունը


00:57 , 27 նոյեմբեր, 2014

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը երկրի խորհրդարան է ներկայացրել Թուրքիայում տեղի ունեցած կոտորածները ճանաչելու և ներողություն խնդրելու օրինագիծ, որի ընդունման դեպքում Թուրքիայի նախագահը պետության կողմից խորհրդարանում պետք է պաշտոնապես ներողություն խնդրի, հաջորդ օրը գնա իրադարձության վայրը և այնտեղ կարդա ներողության տեքստը։ Պաշտոնապես ներողություն խնդրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, պետք է խորհրդարանում հատուկ հանձնաժողով ստեղծել և այդ թեմայի հետ կապված պետության բոլոր արխիվները բացել: Օրինագծի հաստատման դեպքում Թուրքիան ճանաչելու է Հայոց Ցեղասպանությունը և ապրիլի 24-ը նշելու որպես սգո օր։