Այս լուսանկարների հեղինակը կորեացի Ջի Յանգ Լին է։ Երևի նա ամենահամբերատար նկարչուհին է Հարավային Կորեայում։ Այս նկարչուհին ստեղծում է զարմանահրաշ, սյուռեալիստական պատկերներ` Սեուլի իր փոքրիկ արվեստանոցում։ Նա նկարների մշակման համար տարաբնույթ ծրագրեր չի օգտագործում, ինչը հազվադեպ երևույթ է մեր իրականության մեջ։ Նրա բարդ դեկորացիաների պատրաստման համար մի քանի շաբաթ, նույնիսկ մի քանի ամիս է պահանջվում։