Մադագասկարում ժանտախտից արդեն 47 մարդ է մահացել


22:16 , 25 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Մադագասկարում ժանտախտի հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի: Ավելի վաղ մամուլում նշվում էր, որ օգոստոսի վերջից այդ երկրում 40 մարդ է ժանտախտի զոհ դարձել, խոսվում էր համաճարակի վտանգի մասին:

Հավելենք, որ որոշ երկրներ, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել զերծ մնալ Մադագասկար այցելելուց: